Քննիչները պարզել են, որ Ան-148-ը կործանման պահին օդում չի եղել, պայթյունը որոտացել է գետնին հարվածելուց հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի  քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պարզվել է, որ ընկնելու պահին օդանավն աբողջական է եղել: Պայթյունը որոտացել է ինքնաթիռի ընկնելուց հետո»,-հաղորդել է նա:

Պետրենկոյի խոսքով՝ Ան-148 կործանման տեղում հաջողվել է գտնել երկու ձայնագրիչներից միայն մեկը: