Թաիլանդի ազգային պարկերի եւ վայրի բնության պահպանության վարչությունը մտադիր է սահմանափակել զբոսաշրջիկների այցելությունների քանակը բնական պարկեր, որոնց թվում են զբոսաշրջիկների շրջանում հայտնի գրեթե բոլոր կղզիները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Nation-ը:

«Ազգային պարկերն այժմ լի են այցելուներով: Արդյունքում ամբողջ ջուրը մոտորանավակներից եւ նավերից մնացող յուղի հետքերի մեջ է, ծովում եւ ափին աղբի կույտեր են»,- հայտարարել է վարչության պետ Սոնգտխամ Սուկսավանգը: Նրա խոսքով՝ գերատեսչությունը յուրաքանչյուր ծովային պարկի համար սահմանափակումների առանձին պլան է նախատեսում՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները: