Իրանական կողմը որեւէ շոշափելի բան չի նկատել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի պետհամալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում իրանագիտության դասասենյակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանը կարող է օգտվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից:

«Եթե դուք նկատել եք, մեզ տեղեկացրեք այդ մասին»,-դիմելով հարց տվող ուսանողին՝ ասաց նա: