Հայաստանի պաշտպանության նախարարությունում ադրբեջանական կողմի՝ իբր «հայկական դիվերսիայի» կանխման մասին հաղորդմանը հեգնանքով են մոտեցել:

Այդպես, հարեւան պետության լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, լուրեր էին տարածել իբր «հայկական դիվերսիայի» կանխված փորձի մասին: Հաղորդագրությունը ուղեկցվում էր տեսագրությամբ, որը կոչված էր «հաստատել» փաստարկները, սակայն իրականում ծիծաղ է առաջացնում:

«Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ են հայ դիվերսանտները սեւ համարանիշներով «ՈւԱԶ»-ով (Հայաստանում ռազմական համարները սեւ գույնի են՝ խմբ.): Եւ ինչու՞ է ավտոմեքենան հետեւից նկարահանված: Կամ եթե կա մեքենա, ապա ու՞ր են դիվերսանտները»,- իր ֆեյսբուքյան էջին հարցադրում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ դիվերսիայի փորձն իրականացվել է «մառախուղի պայմաններում», իսկ տեսանյութում մառախուղի նշույլ անգամ չկա: