Նախնական տվյալներով Տոմսկի շրջանում ուղղաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ երկու մարդ զոհվել է, եւս չորսը տարբեր աստիճանի վնասվածքները են ստացել, այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ստրեժովոյ քաղաքային շրջանի քաղաքապետ Վալերի Խարախորինը: Տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով արտակարգ վայրէջքի վայր երկու ուղղաթիռ է ուղարկվել:

Հաղորդվում է, որ ժամը 16:00-ին երկու «Մի-8» ուղղաթիռ է ուղղարկվել որոնման համար, ժամը 17:28-ին վթարի ենթարկված ուղղաթիռը հայտնաբերվել է: Նշվում է, որ ուղղաթիռը սանիտարական չվերթ էր իրականացնում Պրոխորինո մետեոկայանից դեպի Սստրեժեվոյ: Տուժածները տեղափոխվում են Ստրեժեվոյի հիվանդանոց: