Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) Անկարայի գործողությունների կապակցությամբ Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերություններին վնասող քայլերից: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեւան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիան պետք է միանշանակորեն հավատարիմ մնա բարիդրացիական հարաբերություններին եւ խուսափի որեւէ անդամ երկրի դեմ ուղղված կոնֆլիկտի, սպառնալիքների կամ գործողությունների աղբյուրներից, որոնք վնասում են բարիդրացիական հարաբերություններին եւ վեճի խաղաղ կարգավորմանը», - ասել է Անդրեեւան՝ մեկնաբանելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում:

Նա հայտարարել է, որ «ԵՄ-ն նաեւ նշում է անդամ երկրների՝ իրենց տարածքային ջրերում եւ օդային տարածքում ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»:

Թուրքական նավատորմի նավերը ուրբաթ օրից արգելափակում են Saipem 12000 լողացող հորատման սարքը, որը հորատում է իրականացնում Կիպրոսի ԲՏԳ-ում  իտալական ENI նավթային ընկերության համար, եւ թույլ չեն տալիս սարքին մոտենալ ԲՏԳ-ի համար 3 բլոկին եւ սկսել աշխատանքը: