Չինաստանի Լյաոնին նահանգի Շենյան քաղաքի մոտակայքում չինական Նոր տարվան ընդառաջ շների խումբ պատկերող հսկայական քանդակ է հայտնվել: Այս տարվա խորհրդանիշը դեղին հողե շունն է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Ավելի քան 100 քանդակագործ աշխատել է մեկ շաբաթ՝ 60 հազար խորանարդ մետր ձնից կոմպոզիցիայի՝ չորս քոթոթների հետ շան քանդակի ստեղծման համար: Քանդակի բարձրությունը 20 մետր է, լայնությունը՝ 55.66 մետր, երկարությունը` 120 մետր:

Հիշեցնենք, որ Ամանորը Չինաստանում տոնում են փետրվարի 16-ի գիշերը: