Առաջին Սիսայդ Ստարտափ Սամմիթը Հայաստանի սահմաններից դուրս արդեն մեկնարկել է։ Փետրվարի 8-ին Սամմիթը մեկնարկեց Ալ Մարջան կղզում, Ռաս Ալ Խայմա, ԱՄԷ։ Սամմիթի շրջանակներում միավորվել են ավելի քան 500 ստարտափներ, ներդրողներ, հաջողակ ձեռներեցներ, մենթորներ եւ ոլորտային մասնագետներ։ Սամմիթը իրականացվում է Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի հովհանու ներքո՝ ԱՄԷ նորարարական ամսվա շրջանակներում։

Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին այցելել է Սամմիթի տարածք եւ շրջել մասնակիցների հետ։ Այցի ընթացքում Շեյխին ներկայացվել են ստարտափ գաղափարներ, որոնց թվում էր հայկական «Triple-E» ստարտափը։ Պաշտոնական արարողության ընթացքում Շեյխը շրջայց կատարեց ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ։

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համաձայնության հուշագիր ստորագրեց Ռաս Ալ Խայմայի տնտեսական զարգացման դեպարտամենտի հետ, որը կնպաստի ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի տնտեսական նոր ուղիների ստեղծմանը։

Թե՛ ՀՀ-ի, թե՛ ԱՄԷ-ի պետական մարմինները հետաքրքրված էին միջոցառման կայացմամբ եւ այդ իսկ պատճառով Սամմիթի հյուրերի շրջանակներում եղել են ՀՀ Տրանսպորտի, Կապի եւ Տեղկատվական Տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Սպորտի եւ Երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը եւ ԱՄԷ իշխանություններից ներկայացուցիչներ։

Սամմիթին մասնակցելու համար Ալ Մարջան կղզում հավաքվել են ստարտափներ շուրջ 20 երկրներից։ Մրցանակային ֆոնդը հասնում է 50,000 ԱՄՆ դոլարի, որը կբաշխվի 10 ստարտափների միջեւ։