Ադանայում հարսանիքի ժամանակ մասնակիցներից մեկը մտել է հարսանիքի տիրոջ տանը բռնաբարել է հյուրերից մեկի 4–ամյա երեխային։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ 28–ամյա Սեդաթ Ք.–ն հարեւանի հարսանիքի ժամանակ մտել է հարսանիքի տիրոջ տուն, նկատել մահճակալին քնած 4 տարեկան երեխային, որից հետո հանել է երեխայի եւ իր հագուստը եւ  բռնաբարել։

Այդ ընթացքում զուգարան գնալու նպատակով տուն է մտել հյուրերից մեկը, ով ականատես լինելով տեղի ունեցածին՝ արագ դուրս է եկել, երկաթի կտոր վերցրել ու հարձակվել Սեդաթ Ք.–ի վրա։ Վերջինս մերկ վիճակում փախել է տնից, սակայն նրան բռնել են ու սկսեծ ծեծել։ Դեպքի վայր հասած ոստիկանները մի կերպ են փրկել Սեդաթ Ք.–ին։

Նա ոստիկանությունում հայտնել է, թե խմած է եղել եւ զղջում է արածի համար։

Հարսանիքի մասնակցած կանայք հաջորդ օրը մոտեցել են Սեդաթ Ք.–ի տանը եւ սկսել քարկոծել այն։