Չինաստանը հուսով է, որ բոլոր շահագրգիռ կողմերը կգնահատեն Կորեայի թերակղզու ներկա իրավիճակի իրական մեղմացումը եւ միասին կաշխատեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը`մեկնաբանելով Հարավային Կորեայի նախագահին արված Փհենյանի հրավերը՝ բանակցությունների համար այցելել Փհենյան, հաղորդում է «Սինխուա»-ն:

Գեն Շուանը նշել է, որ Չինաստանը ողջունում է Փհյոնչհանում ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի միջեւ ընթացիկ երկխոսությունն ու համագործակցությունը:

 Նրա խոսքով՝ Փհենյանի եւ Սեուլի համատեղ ջանքերը նպաստում են երկրների միջեւ հարաբերությունների եւ համագործակցության բարելավմանը, դրան համապատասխանում են երկու կողմերի հիմնական շահերին, խթանում տարածաշրջանի խաղաղությունն ու զարգացումը:

«Մենք հույս ունենք, որ Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ երկխոսությունը կվերածվի մշտական երկխոսության եւ Փհենյանի եւ Սեուլի միջեւ շփումը կդառնա բոլոր ներգրավված կողմերով երկխոսություն, հատկապես ԿԺԴՀ եւ ԱՄՆ միջեւ», -ասել է Գեն Շուանը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարար Վան Իին: