Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունն առաջադրվել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային դիտորդների խմբի համակարգողի պաշտոնի համար:

ՀԱՊԿ ԽԱ քարտուղարության գործունեությունն ապահովող բաժնի խորհրդական Անդրեյ Կոպլանովի խոսքով` մարտի 16-19-ը ՀԱՊԿ ԽԱ-ից մի շարք միջազգային դիտորդներ կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների մոնիթորինգի աշխատանքներին:

ՀԱՊԿ ԽԱ քարտուղարությունը սկսում է ՌԴ նախագահական ընտրություններում միջազգային դիտորդների խմբի ձեւավորման աշխատանքները:

Խումբը կազմված կլինի ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներից եւ ինքնավարության սկզբուքնով կաշխատի  ԱՊՀ առաքելության կազմում

Հայաստանի խորհրդարանը փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունն առաջադրել է միջազգային դիտորդների խմբի համակարգողի պաշտոնի համար:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի նընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: