Փետրվարի 12-ին արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ եւ ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս եւ ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր:

Զորամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ,  ծանոթացել  զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության կրման ընթացքին: