YouTube-ի ղեկավարությունը որոշել է պատժել բլոգերներին, ովքեր հրապարակում են «վնասակար» կոնտենտ, նշվում է հարթակի բլոգում, հաղորդում է Lenta-ն:

Ըստ նորացված քաղաքականության՝ YouTube-ն իրավունք է վերապահում ժամանակավորապես զրկել «համայնքի համար վնասակար ալիքին» գովազդ ցուցադրելու հնարավորությունից: Բացի այդ անհամապատասխան տեսանյութերի հեղինակը կարող է կորցնել Google Preferred եւ YouTube Originals պրեմիում դրամայնացման ծրագրերի հասանելիությունը:

 «Քաղաքականության հարցերով մեր փորձագետների թիմը վերլուծում է յուրաքանչյուր դեպքը եւ տեղեկացնելու է ցանկացածին, որի վարքագիծը հանգեցնում է արտոնության կորստի», - նշվում է YouTube- ի հաղորդագրության մեջ: