Փետրվարի 12-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, առկա է ինքնավնասման միտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին ունեցել է ինքնավնասման միտում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: