Առնվազն 5 մարդ է զոհվել, եւս 11-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երեքշաբթի առավոտյան Հնդկաստանի խոշորագույն նավաշինական գործարանում (Կերալա նահանգի Կոչին քաղաք) տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական Zee News հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել հնդկական պետական  Oil and Natural Gas Corp (ONGC) ընկերությանը պատկանող նավթային պլատֆորմի վրա վերանորոգման աշխատանքների ժամանակ: Վթարի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ: Այժմ բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություններ: Տեղում փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, փոխանցում է Zee News-ը: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: