Ռուսական գազի մատակարարումների ծավալը 2017 թվականին կազմել է 1996 միլիարդ խորանարդ մետր՝ տարեկան կտրվածքով աճելով 7 տոկոսով: Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նա հայտնել է, որ աճել է նաեւ իրանական գազի մատակարարումը 2.5 տոկոսով (մինչեւ 382.7 մլն խորանարդ մետր). «Նախատեսվում է իրանական գազի մատակարարման աճ էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի շրջանակներում»,-նշել է փոխնախարարը:

Նա հավելել է, որ կողմերն անընդհատ բանակցություններ են վարում ռեժիմային յուրահատկությունների եւ մատակարարումների ծավալի շուրջ՝ իրանական եւ հայկական գործընկերների փոխայցելությունները կանոնավոր բնույթ են կրում.  «Մենք նախատեսում ենք մատակարարումների ծավալի ավելացում եւ այս պահին  չկան տեսանելի եւ էական խոչընդոտներ գործարքի ընդլայնման ճանապարհին», -:եզարափակել է Հայկ Հարությունյանը: