Հոնկոնգում հսկայական վայրի վարազը վախեցրել է տեղի դպրոցներից մեկում սովորող աշակերտների ծնողներին, որոնք եկել էին դպրոցից երեխաներին վերցնելու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

YouTube-ում տեղադրված տեսանյութի կադրերում երեւում է, թե ինչպես է վարազը փորփրում աղբամանը՝ առանց ուշադրություն դարձնելու ոչ մարդկանց, ոչ իր ցեղակիցներին: Կենդանու սեռը հայտնի չէ, սակայն Mirror պարբերականի փոխանցմամբ՝ կենդանու չափսերը վկայում են, որ այն որձ է:

Տեղի բնակիչները ենթադրում են, որ կենդանուն այսպիսի քայլի է դրդել քաղցը: