Ամերիկյան Boston Dynamics-ի մասնագետները ռոբոտ շանը սովորեցրել են դռներ բացել, հաղորդում է «Լենտա»-ն: Ներկայացված տեսահոլովակում իրավիճակ է ցուցադրվում, երբ ռոբոտը չի կարող դուրս գալ տարածքից եւ նրան օգնության է գալիս մեկ այլ նման մանիպուլյատորով ռոբոտա: Սենյակից դուրս գալու գործընթացը մոտ 15 վայրկյան է տեւել: Boston Dynamics ընկերությունն այժմ պատկանում է ճապոնական SoftBank-ին:

Ամերիկյան մշակողը հայտնի է ատրոպոմորֆ Ատլաս ռոբոտով եւ չորսոտանի BigDog-ով: 2017 թվականի հոկտեմբերին չինական Unitree Robotics-ը ստեղծել էր Laikago ռոբոտ շանը: Ընկերությունում խոստովանել են, որ Laikago-ին մշակելիս ոգեշնչվել են Boston Dynamics ստեղծած ռոբոտներից: Ռոբոտը անվանվել է տիեզերագնաց Լայքի շան՝ 1957 թվականի նոյեմբերի 3-ին տիեզերք թռչած առաջին կենդանու պատվին: