Փետրվարի 14-ի գիշերն ու 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, 15-17-ին՝ առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 14-ի գիշերը եւ 18-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրեւ, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +7+8,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +7+8,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +11+13,

Գեղարքունիքում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +7+8,

Լոռիում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +6+11,

Տավուշում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +7+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +4+8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+14,

Արարատում՝ գիշերը`+1+4, ցերեկը` +13+15,

Արմավիրում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +13+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +4+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +13+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +12+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +6+11,

Արցախում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +9+14: