Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 12–րդ դատարանը ազատ արձակման որոշում է կայացրել գործով անցնող կալանքի տակ գտնվող մեղադրյլաներ Վեյսել Շահինի եւ Օքան Շիմշեքի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  դատարանը ազատազ արձակման որոշման մեջ նշել է, որ մեղադրյալները Տրապիզոնի ժանդարմերիանի հետախուզության աշխատակից լինելով՝ ժամանակին իրենց վերադասին հայտնել են Հրանտ Դինքի դեմ կազմակերպվող մահափորձի մասին, նրանց հեռախոսների մեջ չի հայտնաբերվել գյուլենականների հաղորդակցության միջոց հանդիսացող ByLock հավելվածը, նրանք բանկային հաշիվ չեն ունեցել գյուլենականների Bank Asya–ում եւ դրամական շարժ չեն ունեցել բանկային հաշիվներում։

Մեղադրյալները ազատ են արձակվել պայմանով, որ դատական նիստերին պետք է ներկա լինեն եւ ամեն շաբաթ բնակավայրին մոտ գտնվող ոստիկանության բաժանմունքում ստորագրեն։