Արդշինբանկը սույն թվականի փետրվարի 12-ից ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «NurCard Express», «NurCard Gold Express» եւ «MasterCard Standard Express» վարկային գծերից առավել հարմար պայմաններով:

Համաձայն բարելավված պայմանների՝ ԱՄՆ դոլարով «MasterCard Standard Express» վարկային գծի տարեկան տոկոսադրույքը կկազմի 14.9%: Ընդ որում, վարկային գծերը տրամադրվում են պարզեցված գնահատման մեխանիզմով, իսկ քարտով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում գործում է 3% հետվճար (cash-back):

«NurCard Express» եւ «NurCard Gold Express» քարտերի միջոցով հնարավոր է ստանալ նոր վարկային գիծ մինչեւ 900.000 ՀՀ դրամի չափով սկսած 19.5% տարեկան տոկոսադրույքով:  Վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ ունենալ հաշվառում ՀՀ-ում: Վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:

Վարկային գծերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:   

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր «NurCard Express», «NurCard Gold Express» վարկային գծեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի 60 մասնաճյուղերից որեւէ մեկում՝ որոնցից 18-ը գտնվում են Երեւանում, 42-ը՝ մարզերում, իսկ «MasterCard Standard Express» վարկային քարտեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում: