Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ն հաշվի կառնի բոլոր խաղացողների քայլերը խափանելու անհրաժեշտությունը, որոնք տապալման են տանում Սիրիայի հարցով 2254 բանաձեւը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես մեծ հույս ունեմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, որը պատասխանատու է 2254 բանաձեւի կատարման համար, որը պատասխանատու է սիրիական ինկլյուզիվ երկխոսության հաստատման համար, հիմա, երբ այնպիսի հզոր խթան է հաղորդել հունվարի 30-ին Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, դրանից հետո իր գործողություններում լիովին հաշվի կառնի  արտաքին խաղացողների բոլոր քայլերը խափանելու անհրաժեշտությունը, որոնք տանում են  2254 բանաձեւում ամրագրված կարգավորման սկզբունքների տապալմանը»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: Կարգավորումը քննարկվում է Աստանայի եւ Ժնեւի հարթակներում, իսկ հունվարի 30-ին Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը մեկ բանակցային հարթակում մասնակիցների լայն կազմին հավաքելու փորձ էր: