Փետրվարի 12-ին Նորթրիջում Քալիֆորնիայի համալսարանի Հայ ուսանողների ասոցիացիայի ներկայացուցիչները Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին նվիրված լուռ ակցիա են անցկացրել:

«Ամոթ ժխտմանը» կոչվող ամենամյա ակցիան անցակացնում է Քալիֆորնիայի, Յելի, Ավստրալիայի եւ Եվրոպայի համալսարաններում Հայ ուսանողների ասոցիացիան:  

«Ցեղասպանությունը մեկ օր չի տվել, այս պատճառով մենք ջանում ենք լույս սփռել այս փաստի վրա: Ցեղասպանությունը պետք է հիշել ոչ միայն վշտի օրը»,- հայտարարել է Ասոցիացիայի նախագահ Արազ Մալեքին: