Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղ հայտարարությունը կատաղեցրել է նախագահ Էրդողանին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը հայտարարել է, թե Աֆրինում զինվորը կռվում ու մահանում են, իսկ ոմանք Աֆրինը դարձրել են իրենց քաղաքական գործիքը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հայտարարության մեջ իրեն է տեսել եւ արձագանքել Իլքեր Բաշբուղին. «Նրա հայտարարությունը հենց այնպես չի թողնվի։ Նա արժանի պատասխան կստանա։ Ցավում եմ իրեն համար»։