Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի շահերից էին բխում։ Փետրվարի 13-ին՝ «Անվերահսկելի կառավարություն» քննարկման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այս փոփոխություններն իրականացվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու համար. «Բոլորն արդեն հաշտվել են եւ հաշվի են նստում այդ հանգամանքի հետ։ Խոսքը Հայաստանի հանրապետական կուսակցության մասին է, որը սատարում է Սերժ Սարգսյանի ցանկացած նախաձեռնություն», -պարզաբանել է Մանուկյանը։

Բացի այդ, ընդդիմադիր գործչի կարծիքով, Հայաստանի խնդիրն այն է, որ մեկ մարդու ցանկությունն օրենք է դառնում․  «Եթե Սերժ Սարգսյանը կարողացավ իր շահերին համահունչ փոխել Սահմանադրությունը եւ ոչ ոք դրանում նրան չմերժեց եւ ոչ ոք, ըստ էության, չկար էլ, ուստի նա ճիշտ է վարվել։Չէ որ ոչ ոք քաջություն չունեցավ այս որոշման դեմ հանդես գալ», -նշեց նա։

Բացի այդ, Արամ Մանուկյանի խոսքով՝ ներդրվող խորհրդարանական համակարգն իր մեջ այլ լուրջ խնդիր է պարունակում․ «Հասկանալի չէ, թե ով է լինելու գլխավոր հրամանատարը։ Սա կիսով պատերազմի եւ պատերազմի վերսկսման փաստացի վտանգի մեջ գտնվող երկրի համար ծայրահեղ վտանգավոր եւ անթույլատրելի է»,-հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։

Բացի այդ, նրա համոզմամբ՝ Հայաստանում տիրում է քաղաքական նիհիլիզմ, որը հերթական անգամ երեւաց հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման ժամանակ. «Առաջադրումը չբերեց պատշաճ քննարկման եւ քննադատության, քանի որ քաղաքացիական հասարակությունը դադարել է Հայաստանում գործոն լինելուց եւ ունակ չէ այս կամ այն կարեւոր հարցի շուրջ որոշումներ կայացնել, քանի որ քաղաքական հիմքը երկրում վերացվել է», -եզրափակեց Արամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ապրիի 9-ին ուժի մեջ են մտնում սահմանադրական փոփոխությունները։