Միջպետական ավիացիոն կոմիտեն ավարտել է Ան-48 ինքնաթիռի ինքնագրիչների տվյալների վերծանումը՝ նշելով կործանման պատճառներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կոմիտեի տվյալներով՝ վթարկ կարող է տեղի ունեցած լինել թռիչքի արագության սխալ տվյալների պատճառով, որի պատճառ է դարձել ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը։ Արտակարգ իրավիճակը գրանցվել է շուրջ 1300 բարձրության վրա 465-470 կիլոմետր ժամ արագության հասնելուց երկու եւ կես րոպե անց։

Նոր տվյալներ փորձագետները կստանան ինքնաթիռի խոսակցությունների ինքնագրիչի վերծանումից հետո։

«Սարատովի ավիաուղիների» Ան-148 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել կիրակ, 71 մարդ էր մահացել։