ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել շարունակել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մինչեւ դրա լիակատար պարտությունը, փոխանցում է DW- ն:

Խմբավորումը շարունակում է վտանգ ներկայացնել անգամ Սիրիայում, Իրաքում եւ այլ երկրներում «ԻՊ»-ի դեմ ռազմական օպերացիաների ավարտից հետո, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարկը Քուվեյթում «ԻՊ»-ի դեմ միջազգային կոալիցիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Թիլերսոնի խոսքով՝ կարեւոր է վերականգնել Սիրիայի եւ Իրաքի քանդված շրջանները: Եթե դա տեղի չունենա, ապա «ԻՊ»-ի զինյալները կարող են վերադառնալ այնտեղ, ասել է նա:  Թիլերսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն այդ նպատակով լրացուցիչ 200 մլն դոլար կհատկացնի: