Պարսից ծոցի երկրների միասնության վերականգնումը ձեռնտու է տարածաշրջանը բոլոր կողմերին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ կոչ անելով լուծել Քատարի հետ դիվանագիտական ​​տարաձայնությունները, հաղորդում է Reuters-ը:

Անցյալ տարվա հունիսին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Բահրեյնը դադարեցրել էին դիվանագիտական ​​եւ առեւտրային հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանը աջակցելու համար: Դոհան իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները: