Մարսելում սկսվել է 74-ամյա Ժակ Կասանդրիի դատավարությունը: Կասանդրին 70-ական եւ 90-ական թվականների մարսելյան հանցավոր կյանքի ամենաազդեցիկ գործիչներից մեկն էր, որն ավելի վաղ դատարանի առջեւ էր կանգնել թմրանյութերի վաճառքի եւ  կավատության համար, փոխանցում է RFI-ն:

Այս անգամ արդարադատությունը հետաքրքրվում է Կասանդիրով 2010 թվականին լույս տեսած նրա գրքի կապակցությաբ, որում ներկայացված են Նիցայում 1976 թվականի հուլիսի 18-ին իրականացված «դարի կողոպուտի» բոլոր մանրամասները:

Թեեւ «դարի կողոպուտի» մասին գիրքը լույս է տեսել կեղծանվան տակ, ոստիկանությանը հեշտությամբ հաջողվել է գնտել Կասանդրիին: Վերջին տարիներին Ժակ Կասանդրին սկսել է պատմել իր արկածների մասին հարազատներին: Նա համոզված էր, որ 40 տարվա հնության հանցագործության համար իրեն ոչ ոք չի անհանգստացնի: Հետաքննության ընթացքում Կասանդրիի՝ հեղինակ լինելու փաստը հաստատվել էր վերջինիս համակարգչում գտնված սեւագրերի օգնությամբ:

Ըստ Կասանդրիի՝ նա կանգնել է դատարանի առջեւ որպես «սովորական թոշակառու»: Նա հայտնել է, որ 1976 թվականին գողացված 46 միլիոն ֆրանկից նա ընդամենը 2-ն է ստացել, որն անմիջապես ծախսել է: