Գվատեմալայի ոստիկանությունը նախկին նախագահ Ալվարո Կոլոմին կոռուպցիոն գործով ձերբակալել է, հաղորդում է AP-ն:

Կոլոմը 2008-2012 թվականներին Գվատեմալայի նախագահն է եղել:  Նա ամենավերջինն է նախկին նախագահների շարքում, որ իրավական խնդիրների հետ է բախվում:

 Գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ ֆինանսների եւ ներքին գործերի նախկին նախարարները:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Օտտո Պերես Մոլինեն եւ փոխնախագահ Ռոկսան Բալդետին մաքսային խարդախությամբ սկանդալի ֆոնին 2015 թվականին հրաժարական են տվել:

2000-2004 թվականներին Գվատեմալայի նախագահ Ալֆոնսո Պորտիլոն արտահանձնվել էր Միացյալ Նահանգներին եւ մեղավոր էր ճանաչել իրեն փողերի լվացման մեջ: Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նա խոստովանել է, որ համաձայնել է Թայվանի կառավարությունից 2,5 մլն դոլար ստանալ Թայվանը պաշտոնապես ճանաչելու համար: