Գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ Հարություն Նազարեթյանը: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Երեւանի Հարությունը Արշակունյաց պողոտայի բանկոմատներից մեկից գողացված քարտով 200 հազար դրամ գումար էր կանխիկացրել:

Փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ: