Համաշխարհային հակամարտությունների վտանգը Սառը պատերազմի ավարտից հետո ավելի քան երբեւէ բարձր է: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը` ելույթ ունենալով Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նիստում, հաղորդում է CNN-ը:

«Միջպետական հակամարտության վտանգը, այդ թվում գերտերությունների միջեւ, Սառը պատերազմի ավարտից հետո ավելի քան եևրբեւէ բարձր է», ասել է Քոութսը:

«Տարածաշրջանային միջպետական հակամարտության ամենաանմիջական սպառնալիքները Հյուսիսային Կորեայից են եւ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մրցակցությունից: Միեւնույն ժամանակ  զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման պետական եւ ոչ պետական սպխառնալիքը կաճի»:

Բացի այդ, նա նշել է, որ ԱՄՆ հակառակորդները եւ «չարամիտ դերակատարները», այդ թվում Ռուսաստանը եւ Չինաստանը մի քանի մարտավարություն կօգտագործեն՝ ներառյալ կիբեր եւ տեղեկատվական պատերազմը, ամբողջ աշխարհում ԱՄՆ ազդեցությանը մարտահրավեր նետելու համար: