ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն կտրականապես հերքել է այն տեղեկությունը, որ Ռուսաստանը խաբել է ամերիկացի լրտեսներին՝ ստանալով 100 000 դոլար Դոնալդ Թրամփին վարկաբեկող տեղեկության դիմաց։ Նրա խոսքով՝ այդ թեմայով հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ «Նյու Յորք Թայմզ» թերթը, վկայակոչելով ԱՄՆ ու Եվրոպայի անվտանգության ծառայության աշխատակիցներին, հրապարակել էր հոդված այն մասին, որ ոմն ռուս խաբել է ամերիկացի լրտեսներին՝ նրանց առաջարկելով 100 հազար դոլարի դիմաց վաճառել Ազգային անվտանգության գործակալության կիբերզենքի գողացված մշակումները ու վարկաբեկող տեղեկություն Թրամփի մասին։