«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր դիրքորոշումն է հայտնել Երեւանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության մասին՝ հանդես գալով հայտարարությամբ:

«2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «ԵրկիրԾիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն։ Մարինա Խաչատրյանը փորձել է Նուբարաշենից բերված կոյուղաջրով տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, այդպիսով ջանալով բարձրաձայնել տարիներ շարունակ գարշահոտության մեջ ապրող Երեւանի բնակիչների խնդիրը։

Համացանցում տարածված տեսանյութում հստակ երեւում է, որ ավագանու անդամին կանգնեցրել են, եւ նրա հանդեպ բռնություն գործադրելու գործողությունը հստակ հրահանգված է եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ «Դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ» կոչով:

Արդյունքում տղամարդկանց մի ողջ գունդ ֆիզիկական բռնություն է կիրառել ավագանու անդամի նկատմամբ, ինչն ուղղորդվել է նաեւ կնոջ սեռական անձեռնամխելիության եւ սեռական ազատության խախտումներով։

Կին քաղաքական գործիչների հանդեպ կիրառվող բռնությունն ու դրա ամենաթողությունը առաջին անգամը չէ, որ դրսեւորվում է հայկական քաղաքական ասպարեզում։ Երեւանի ավագանու նիստերում կանանց նկատմամբ բռնության դրսեւորումները դարձել են պարբերական, ինչը ցուցադրությունն է թե՛քաղաքական համակարգում առկա բռնության մշակույթի, թե՛ կանանց նկատմամբ անհավասարության, շարունակական ստորադասման եւ խտրականության։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է Երեւանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության փաստը եւ ընդգծում, որ Հայաստանը թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրության համաձայն պատրավորված է ապահովել կանանց  քաղաքական դերակատարումն ու մասնակցությունը։ Նման ուղղորդված բռնի գործողություններն ուղղված են կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից ու որոշումների կայացումից եւ միտված են կանանց հանրային նվաստացմանը։

Ուստի, հորդորում ենք խիստ գնահատականի արժանացնել Երեւանի ավագանու կին անդամի հանդեպ կոպիտ բռնության փասստը, ամենայն մանրամասնությամբ քննել, հանդես գալ հրապարակային գնահատականներով եւ պատժել բռնություն կիրառած անձանց»։

«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը (Ֆոտո)

«Ձեր քայլը ահաբեկչություն էր երեւանցու նկատմամբ». Երեւանի ավագանու քիմիկոս անդամը՝ «Երկիր ծիրանիին»

«Այստեղ նստած պարոնը եւս հարձակում գործեց կնոջ վրա». Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց Տարոն Մարգարյանին

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

 «Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին