Պակիստանի զինվորականները սահմանափակում են Միացյալ Նահանգների հետ հակաահաբեկչական  համագործակցությունը՝ շարունակելով ահաբեկչական խմբերին աջակցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը` ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի լսումներին, հաղորդում է AFP- ն:

Նրա խոսքով, չնայած ավելի շատ ջանք գործադրելու Վաշինգթոնի խնդրանքներին, Պակիստանի զինվորականները միայն փորձում են ավելի կոշտ թվալ «Թալիբանի» եւ  «Հաքանի» զինյալների դեմ պայքարում: «Պակիստանի մարտական խմբերը շարունակում են անվտանգ ապաստան օգտագործել Հնդկաստանում, Աֆղանստանում հարձակումներ իրականացնելու համար», - ասել է Կոութսը:

Նա նշել է, որ«Թալիբանի» եւ նրա հետ կապված խմբավորումների դեմ Պակիստանի ռազմական գործողությունները, հավանաբար  արտացոլում են այդ «խմբերի նկատմամբ լրացուցիչ գործողությունների մասին մեր խնդրանքներին ավելի ակտիվ արձագանքելու ձգտումը»: Սակայն ներկայումս «ձեռնարկված միջոցները չեն արտացոլում այդ խմբավորումների վրա նշանակալի ճնշման ավելացումը եւ դժվար թե երկարաժամկետ ազդեցություն ունենան»: