Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 55-ամյա Մարտուն Եղիազարյանը Եղվարդի խճուղում՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցի հարեւանությամբ, իր վարած BMW մակնիշի 02 ՕՍ 151 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 60-ամյա Աիդա Սենեքերիմյանին եւ 56-ամյա Զառա Սարգսյանին:

Shamhsyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաեւ, որ վրաերթի ենթարկվածները փողոցը անցնելիս են եղել ոչ թույլատրելի հատվածով ու եթե վարորդը գերազանցած լիներ սահմանված արագությունը, հնարավոր է՝ վրաերթը ողբերգական ավարտ ունենար:

Արմենիա բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում: