ՆԱՏՕ-ն ձգտում է խուսափել դաշինքի թուլացումից Եվրամիության կողմից Եվրոպական պաշտպանական դաշինք ստեղծելու որոշման հետեւանքով: Դաշինքի գկխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է ԵՄ գործողությունները, քանի դեռ նրանք շարունակում են այս ոլորտում ՆԱՏՕ-ի ջանքերի համար «լրացուցիչ» լինել եւ եթե դրանք չեն հանգեցնի զուգահեռ մրցակցող կառույցների ստեղծմանը, հաղորդում է DW-ն:

Եվրոպական միության գործողությունները պաշտպանության ոլորտում կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին ասել է Ստոլտենբերգը: Սակայն արդյունքում, չպետք է այնպես ստացվի, որ ռազմական կարողությունների զարգացման դեպքում դաշինքի երկրները ՆԱՏՕ-ի ցուցակի հետ միասին ԵՄ-ի առանձին ցուցակ ունենան, ասել է նա:

Ստոլտենբերգը նաեւ ողջունել է ռազմական տեխնիկա արտադրող եվրոպական ընկերությունների հետ համագործակցության խորացման ծրագրերը, քանի որ դա ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների շահերից է բխում: