Facebook-ը միջին տարիքի մարդկանց սոցիալական ցանց է դառնում: Սեփական հետազոտության տվյալներից ելնելով՝ հայտարարել է eMarketer ընկերությունը, հաղորդում էUSA.one-ը:

EMarketer-ի զեկույցի համաձայն՝ 2004 թվականին ուսանողների համար ստեղծված սոցիալական ցանցը կորցնում է երիտասարդների եւ դեռահասների շրջանում ժողովրդականությունը: Այս միտումը կապված է ոչ միայն Instagram երիտասարդ օգտատերերի անցման հետ, որը 2012 թվականին Մարկ Ցուկերբերգը 1 մլրդ դոլարով ձեռք բերեց: EMarketer-ի տվյալներով՝ 12-24 տարեկան օգտատերերը ավելի հաճախ շփվում են Snapchat պլատֆորմում:

2018-ին Ֆեյսբուքի օգտատերերը, ովքեր ավելի քան 55 տարեկան են, քանակով երկրորդ տարիքային խումբը կդառնան: Այս դեպքում սոցիալական ցանցը կկորցնի 24 տարեկանից ցածր 2 միլիոն օգտատերերի: