Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ապացուցել, որ նա հետեւում է Միջուկային սպառազինությունների մասին համաձայնագրին կամ պատրաստվել դրա խզմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ռուսաստանը պնդում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀ ) մասին, սակայն ՆԱՏՕ-ն վախենում է, որ Ռուսաստանում ստեղծվող 9M729 հրթիռը թույլ կտա նրան անսպասելի միջուկային հարված հասցնել Եվրոպայում:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը չհետեւի պայմանագրին, ապա այն ստիպված կլինի դրա (պայմանագրի) բացակայության հետեւանքների հետ բախվել»:

Հաթչինսոնը զգուշացրել է «ժամանակավոր շրջանակների» մասին, որոնց ժամկետի ավարտից հետո  ԱՄՆ-ն «չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը ներուժ ունենա, որը մեր երկու երկրները պայմանավորվել էին չունենալ, ինչպես նաեւ զսպվածության ներուժ»: