Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան հայց է պատրաստել Վիտալինայի պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջով: Հիշեցնենք, որ ընտանեկան վեճի դեռեւս սկզբում Արմեն Ջիգարխանյանը Վիտալինային հրապարակայնորեն գող էր անվանել: Հետո նաեւ ասել էր, որ նա պատրաստվում էր իրեն սպանել: Ինչ-որ կասկածելի դեղեր էր տալիս: Վիտալինան կտրականապես հերքել է համանման զրպարտությունները, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Ես հետաձգում եմ զրպարտելու մասին հայցի ներկայացումը,- հայտնել է Վիտալինան: - Չնայած իմ փաստաբան Լարիսա Անատոլեւնան պնդում է այն ներկայացնելու մասին: Սակայն մենք դեռեւս մինչեւ դատարան չենք հասել»:

Վիտալինան, ինչպես նախկինում, ցանկանում է ընտանեկան վեճը լուծել 2 կողմի համար էլ նվազագույն կորուստներով, այդ թվում՝ բարոյական:

«Ինձ դեռեւս մտահոգում է Արմեն Բորիսովիչի ճակատագիրը, եւ ես միշտ պատրաստ եմ նրան օգնել,- ասել է Վիտալինան: - Ինձ անհագստացնում է, թե ինչպես է կազմակերպվում նրա խնամքը: Ես կարծում եմ, որ այս ամբողջ պատմության եւ իմ գործողությունների մասին նրան ապատեղեկացնում են: Ապատեղեկացնում է առաջին հերթին նրա փաստաբանը: Արմեն Բորիսովիչի շրջապատն ինձ սադրում է պատասխան քայլ կատարելու: Սակայն ես այն դեռեւս չեմ կատարել»:

Հիշեցնենք, որ Վիտալինայի դեմ արդեն մեկ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 137 հոդվածով (մասնավոր կյանքի անձեռնմխելիություն): Նրան կասկածում են  փակ տեսախցիկով նկարահանում կատարելու եւ տարածելու մեջ: Դրանից զատ, իրավապահ մարմիններին են փոխանցվել ՌԴ ՔՕ 159 հոդվածի (խարդախություն) հանցակազմ պաունակող արարքի վերաբերյալ նյութեր: Ճիշտ է, այս հոդվածով Վիտալինայի դեմ քրեական գործ չի հարուցվել: Վիտալինան դեռեւս պատրաստ չէ Ջիգարխանյանի դեմ հայց ներկայացնել զրպարտելու մեղադրանքի մասին: