Բաքվի մետրոպոլիտենում կինն ընկել է ռելսերի վրա:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 13-ի երեկոյան, հաղորդում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:

«Կինն ընկել է մոտեցող գնացքի ռելսերի վրա: Դա ինքնասպանության փորձ չէր, պարզապես ընկավ: Դրա պատճառով մի քանի րոպեով ընդհատվել է երթեւեկությունը»,-ասել է մետրոպոլիտենի ներկայացուցիչը:
Բարեբախտաբար, կինը չի տուժել: