«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ՝ Արցախի, Երկաթուղայինների, փողոցների, Արին-Բերդի փող․ 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Սարի Թաղ թաղամասի, Նուբարաշենի խճուղու՝ 5/1, 5/2, 5/3, 5/4, 5/5, 5/6 համարների, Ջրաշեն եւ Մուշավան թաղամասերի,  «Էրեբունի», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: