Փետրվարի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ առեւանգել են Խուդյակովի փողոցում գտնվող, գունավոր մետաղի ընդունման կետի մոտ կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները առեւանգված մեքենան արագ հայտնաբերել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 6-րդ փողոցում, այն թալանված վիճակում էր:

Հաջորդ օրը իրավապահները հավաստի տեղեկություններ են ստացել, որ հանցագործությունը կատարել է 23-ամյա Գրիգոր Հ.-ն, որը ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք: Նա խոստովանել է արածը եւ ասել, որ մեքենան առեւանգել է պարզապես վարելու համար: «Խոդի տված տեսել եմ, նստել, քշել, գնացել եմ»,-ասել է նա:

Բայց հետո պլանները փոխվել էին, որոշել էր մեքենան մասնատել ու վաճառել: