Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմում:

2017 թ. դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրված վեց քահանաները եւս, ավարտելով քառասնօրյա պատրաստության շրջանը, իրենց հոգեւոր սպասավորությունը կբերեն տարբեր թեմերում:

Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Պատվականյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը` Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Հրանտ քահանա Մանուկյանը` Կանադայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը` Բուլղարիայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմում եւ Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը` Վիրահայոց թեմում: