Պոռնոաստղ Սթորմի Դենիելսը ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապի մասին պատմությունը կներկայացնի: Նրա մենեջերը հայտնել է The Associated Press-ին, որ Դենիելսը, որի իսկական անունը Ստեֆանի Քլիֆորդ է, իրեն ազատ է զգում որեւէ պարտավորություններից այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբաններից մեկը՝ Մայքլ Քոենը պատմել է, որ ընտրություններից մեկ օր առաջ նրան 130 հազար դոլար է վճարել՝ դրանով անվավեր ճանաչելով չհրապարակելու մասին պայմանագիրը:

Նախօրեին The New York Times-ը Քոենի հետ հարցազրույց էր հրապարակել, որում նա պատմել էր, որ պոռնոաստղին անձնական միջոցներից է վճարել:

 Daily Beast-ը գրել էր, որ Քոենը Դենիելսի պատմության  մասին գիրք հրատարակելու իրավունք է ստացել:

Այժմ Սթորմին պատրաստվում է իրադարձությունների մասին իր վարկածը պատմել:

Թեեւ ավելի վաղ, նա արդեն խոսել է այդ մասին: Թրամփի հետ սեքսի մասին պատմությունը 2011-ին հրապարակել էր հայտնի մարդկանց մասին կայքը՝ The Dirty (կեղտոտ) խոսուն վերնագրով: Սակայն դատական սպառնալիքի պատճառով հոդվածը հեռացրել էին:

The Wall Street Journal-ը գրել էր, որ Քոենը Դենիելսին վեց նիշ ունեցող գումար է վճարել, որպեսզի քարոզարշավի ժամանակ նա լռի:

Դենիելսը որոշ ժամանակ հերքում էր Թրամփի հետ ինմտիմ կապի մասին լուրերը, սակայն 2011-ին In Touch Weekly-ի հետ հարցազրույցում պոռնոաստղը, որը ամսագրի պնդմամբ ստի դետեկտոր էր անցել, ասել էր, որ նրանք սեքսով են զբաղվել եւ նկարագրել էր հետագա հարաբերությունները: