Ֆլորիդայում դպրոցներից մեկում կրակոցների հետեւանքով մի քանի մարդ է սպանվել, հաղորդում է ABCnews-ը` հղում կատարելով սուպերինդենդատ Ռոբերտ Ռունսիին: Սակայն զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:

Շերիֆի գրասենյակը հաստատել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, սակայն նրանց վիճակի մասին դեռ հայտնի չէ: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին առնվազն մեկ մարդու մահվան մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարքլենդի ավագ դպրոցում կրակոցներ են եղել: ԶԼՄ-ների համաձայն՝  հրաձիգը՝ դպրոցի նախկին աշակերտը, արդեն ձերբակալվել է: