Մինչ Լեհաստանը որոշել է հերքել բոլոր այն պնդումները, թե լեհերը մասնակցել  են հրեաների ոչնչացմանը, Իսրայելը շարունակում է անտեսել Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին բրիտանական The Independent-ի կայքի իր հոդվածում գրել է լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Իսրայելը կատաղել էր «Լեհական մահվան ճամբարներ» ձեւակերպման օգտագործման մասին քրեական պատասխանավություն սահմանելու Լեհաստանի որոշումից, մինչդեռ Իսրայելի կառավարությունը չի ճանաչում այլ հանցագործություն:

 «Ահա այս պատմության երկերեսանիությունը: Իսրայելի կառավարությունը, որն այդքան վրդովված է Լեհաստանի կողմից հրեաների Հոլոքոստի ժխտումից, հրաժարվում է ճանաչել հայերի Հոլոքոստը», - գրում է Ֆիսկը՝ նշելով, որ անձամբ Շիմոն Պերեսն ասում էր, որ հայերի հետ տեղի ունեցածը ողբերգություն է, բայց ոչ ցեսապանություն:

Նրա խոսքով, ինչպես եւ Իսրայելը, ամերիկացիները, այդ թվում  Թրամփը, նույնպես չեն ճանաչել Ցեղասպանության մասին ճշմարտությունը: Սակայն, Լեհաստանի խորհրդարանը, 13 տարի առաջ, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ: «Ուրեմն, ինչ ունենք մենք: Լեհաստանը պատժում է ցանկացածին, ով խոսում է հրեական Հոլոքոսթին լեհերի մասնակցության մասին, բայց չի ընդունում հայերի Հոլոքոստը:

Իսրայելը պնդում է, որ բոլորը պետք է ճանաչեն հրեական Հոլոքոստը եւ այդ թվում Լեհաստանի մեղքը, բայց չի ընդունում հայերի Հոլոքոստը: Բարեբախտաբար իսրայելցի գիտնականները, ինչպիսին Իսրայել Չառնին է, ընդունում են եւ թուրքերից, օրինակ՝ Թաներ Աքչամը համաձայն է նրա հետ: Սակայն քանի անգամ պետք է մեռածները նորից ու նորից մեռնեն, որ ազգերն ընդունեն պատմության փաստերը»,-գրում է լրագրողը: