Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատում՝ Tweede Kamer-ում ներկայացվել է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւի նախագիծ։

Նախագծի հեղինակը Քրիստոնեական միության պատգամավոր Յոել Ֆորդեւինդը: Ըստ այդ բանաձեւի, Նիդեռլանդների կառավարության ներկայացուցիչը պարտավոր է լինելու ամեն տարի ապրիլին ներկա գտնվել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Հայաստանում, որպեսզի ամրապնդվի Հայոց ցեղասպանության հարցով Նիդեռլանդների դիրքորոշումը:

Բանաձեւն առայժմ չի ընդունվել, ընդունվելու դեպքում այս որոշումը կվատթարացնի Թուրքիայի եւ Նիդերլանդների հարաբերությունները։

«Մենք չենք կարող ժխտել պատմությունը պատժամիջոցների վախից, որովհետեւ մեր երկիրը միջազգային իրավունքի մայրաքաղաքն է, ուստի մենք չպետք է վախենանք ճիշտը քայլեր անելուց», - Trouw-ին ասել է Ֆորդեվինդը։