Մեծ Բրիտանիայում, այսօր՝ փետրվարի 17-ին, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են ժամը 14.31-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆից 49 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: