Կանզասի համալսարանից ամերիկացի գիտնականները պարզել են, որ ի տարբերություն համընդհանուր կարծիքի, սոցիալական ցանցերը չեն ազդում մարդկանց միջեւ նորմալ հաղորդակցությանը եւ չեն հեռացնում ընկերներից եւ ընտանիքից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Information, Communication & Society գիտական ամսագրում:

 Գիտնականները երկու փորձ են կատարել: Նախ, նրանք վերլուծել են 2009 եւ 2011 թվականներին երիտասարդների վարքագծի տվյալները: Պարզվել է, որ սոցիալական ցանցերի զարգացումը, որը տեղի է ունեցել երկու ժամանակների  միջեւ, չի ազդել այն ժամանակի վրա, որը երիտասարդները ծախսել են շփման վրա:

Երկրորդ փորձը կատարվել է 2015 թվականին: Ընտրվել է 116 հոգի, կեսը`ուսանողներ, մյուս կեսը՝ արդեն համալսարանն ավարտածներ: Պարզվել է, որ սոցիալական ցանցերում նամակագրությունը չի ազդել մարդկանց շփումների, նրանց ընկերների եւ ընտանիքի հետ հաղորդակցվելու վրա: